Անհասկանալի է, թե ինչու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը Հայաստան այցի շրջանակներում այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Ինչպես հաղորդում է АПА-ն, այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվել է,որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնակատարը, որը ենթադրում է չեզոքություն, պետք է ուշադիր լիներ և պատասխանատու գործեր։
Նշվել է, որ ՄԱԿ-ի լիազոր մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն միջազգային իրավունքի նորմերին և կանոններին համապատասխան՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիային համապատասխան:
«Մենք դատապարտում և մերժում ենք պատմական փաստերը և միջազգային իրավունքը քաղաքական մանիպուլյացիաներով խեղաթյուրելու փորձերը»,-նշվում է հայտարարության մեջ: