«Baykar» ընկերությունն ուկրաինական բանակին անվճար կտրամադրի «Bayraktar TB2» անօդաչու սարքը, որի ձեռքբերման համար միջոցների հանգանակությունն իրականացվել է Լեհաստանում։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է հանգանակության նախաձեռնող, լրագրող Սլավոմիր Սերակովսկին։
Նա նաև նշել է, որ ակցիայի ընթացքում ավելի շատ միջոցներ են հավաքվել, քան անհրաժեշտ էր անօդաչու թռչող սարք ձեռք բերելու համար:
Նա շեշտել է, որ մինչև շաբաթվա վերջ այդ գումարը կարող է ավելանալ։