Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) սկսել է հետաքննել թուրքական «Ֆեներբահչեի» երկրպագուների պահվածքը Կիևի «Դինամոյի» դեմ խաղի ժամանակ: Այս մասին հայտնում է РБК -ն՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Ֆեներբահչեի» երկրպագուների ենթադրյալ անպատշաճ վարքի հետ կապված կարգապահական հետաքննություն է նշանալվել։ Նշանակվել է էթիկայի և կարգապահության տեսուչ», – պարբերականը մեջբերում է հաղորդագրությունը։
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆեներբահչեի» և Կիևի «Դինամոյի» միջև պատասխան հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Ստամբուլում: Երկրորդ խաղակեսի կեսին հյուրերը բացել են հաշիվը, որից հետո թուրք երկրպագուները սկսել են վանկարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: Հանդիպումն ավարտվել է «Դինամոյի» հաղթանակով՝ 2: 1 հաշվով: