Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը մխրճվել է ժայռի մեջ՝ Գուդաուրիում պարապլաներիստների որոնումների ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости – ն՝ վկայակոչելով վրացական Առաջին ալիքին։
«Գուդաուրիում սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը չի կարողացել կառավարել ուղղաթիռը և վթարի է ենթարկվել։ Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ պարապլաներիստներին փրկելու գործողություն էր իրականացվել»,- ասված է հրապարակման մեջ։
Հեռուստաընկերությունը պնդում է, որ ուղղաթիռում եղել են փրկարարներ և բժիշկներ։