Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիյահ աս-Սուդանի առաջադրումից դժգոհ ցուցարարները շաբաթ օրը ներխուժել են Ներկայացուցիչների խորհրդի շենք (Հանրապետության խորհրդարան), որը գտնվում է Բաղդադի կենտրոնում գտնվող կառավարական «Կանաչ գոտում»: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը։
Անվտանգության ուժերն ու զինծառայողները խորհրդարանական պալատի մատույցներում ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել, սակայն չեն կարողացել զսպել ցուցարարների բազմությունը: Արցունքաբեր գազի կիրառման հետևանքով տուժել է առնվազն 22 մարդ, որոնց մոտ շնչահեղձության նշաններ են նկատվում:
Շիա ակտիվիստների գործողությունները խափանել են նոր վարչապետ Մուհամեդ Շիյահ աս Սուդանի թեկնածության վերաբերյալ Ներկայացուցիչների խորհրդի քվեարկությունը: Զանգվածային ցույցերը վերսկսվել են շաբաթ օրը Բաղդադում կառավարական ճգնաժամի ֆոնին, որը շարունակվում է Իրաքում անցյալ տարվա հոկտեմբերից, երբ տեղի էին ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: