Իրանի հետախուզությունը կալանավորել է շվեդի, որը կասկածվում է Իսլամական Հանրապետության տարածքում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Այս մասին շաբաթ հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ ձերբակալվածը բազմիցս մուտք է գործել Իրան՝ այլ օտարերկրացիներից կազմված խմբերի կազմում, որոնց մի մասը հատուկ ծառայությունների հսկողության տակ է եղել: Վերջին անգամ նա Հանրապետություն է ժամանել մի քանի ամիս առաջ և բռնվել է այն լքելու փորձի ժամանակ։
Գործակալությունը նշում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Շվեդիայում իրանցի Համիդ Նուրիի դատավճռի կապակցությամբ Թեհրանի բողոքի ցույցերի ֆոնին: Հուլիսի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել 1988 թվականին Իսլամական Հանրապետության տարածքում մահապատիժների կազմակերպմանը մասնակցելու համար։