Անգլիայում հազարավոր մեքենավարներ գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Ամբողջ երկրում մոտ 5 հազար մեքենավար որոշել է 24-ժամյա գործադուլ կազմակերպել՝ պահանջներ ներկայացնելով 7 երկաթուղային ընկերությունների դեմ:
Գործադուլի պատճառով ուղևորներից շատերը տուժել են ուղևորությունների խնդիրների պատճառով:
Տրանսպորտի նախարար Հրանտ Շափսը Լոնդոնի Times-ում իր գրած հոդվածում «մարտնչող արհմիութենական առաջնորդներին» մեղադրել է անհրաժեշտ բարեփոխումներին դիմադրելու մեջ, միաժամանակ արհմիությունները կառավարության հասցեին մեղադրանքներ են հնչեցնում:
ASLEF արհմիության առաջնորդ Միք Ուիլանը հայտարարել է, որ երկաթուղայինները երեք տարվա ընթացքում հավելավճար չեն ստացել: Նա հավելել է, որ աշխատողները միայն աշխատավարձի «իրական» բարձրացում են պահանջում։
Օգոստոսին երկրում նոր գործադուլներ են նախատեսված։