Իրանի և Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման ուժերի միջև: Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել Գիլմենդի շրջանի սահմանին։ Շրջանի ղեկավարը հայտարարել է, որ սահմանապահների և «Թալիբան» շարժման խմբավորման միջև բախումները շարունակվում են:
Հնարավոր զոհերի մասին տեղեկությունները պարզվում են: Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում: