Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է լրագրող Քսենյա Սոբչակը՝ վկայակոչելով նրա կնոջը՝ ռեժիսոր Ավդոտիա Սմիրնովային:
«Չուբայսը վերակենդանացման բաժանմունքում է։ Հենց նոր խոսեցի Ավդոտիայի հետ: Վիճակը անկայուն է։ Հանկարծակի վատացել է ինքնազգացողությունը»,- գրել է Սոբչակը։
Գիեն-Բարրեն համախտանիշը, որով հիվանդացել է Չուբայսը, հազվագյուտ հիվանդություն է, որի դեպքում մարդու իմունային համակարգը ազդում է ծայրամասային նյարդային համակարգի մի մասի վրա: