Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կարգադրել է մի քանի հարյուր նոր ցենտրիֆուգ գործարկել ուրանի հարստացման համար: Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը Բեհրուզ Քամալվանդին, հաղորդում է ТАСС-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն այդ մասին տեղեկացված է եղել։ Քամալվանդին հայտարարել է, որ այդ քայլը կատարվել է Իրանի խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված օրենքի իրականացման շրջանակներում:
«Դրանք տարբեր սարքեր են, ներառյալ IR-1-ը և առաջադեմ IR – 6-ը», – բացատրել է Քամալվանդին: – Սարքերը տեղադրվել են ավելի վաղ, ներառյալ 500 ցենտրիֆուգ IR-6: Գործարկման գործընթացը կտևի մոտ 15 օր, սակայն այսօր մենք սկսել ենք գազի մատակարարումը»։
Գործակալությունը նշում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել Մեջլիսի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին, որը կառավարությանը պարտավորեցնում է ավելացնել ուրանի հարստացման տեմպերը: