Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հռչակագիրը կավելացնի թյուրքական աշխարհի բարեկեցության մակարդակն ու կամրապնդի հարաբերությունները։ Նա հավելել է, որ այդ մեխանիզմի շրջանակներում կիրականացվեն կոնկրետ նախագծեր։