Չինաստանը մարտական հրաձգությամբ զորավարժություններ է սկսում Թայվանի ջրատարածքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ համապատասխան շրջաններում սահմանվում է նավագնացության ժամանակավոր արգելք։ Ֆուցզյան նահանգի ջրատարածքում մարտական հրաձգությամբ նախորդ վարժանքներն անցկացվել էին հուլիսի 30-ին:
Երեքշաբթի երեկոյան Թայբեյի օդանավակայանում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղեկցող ինքնաթիռի վայրէջքից հետո Չինաստանը հայտարարել է մայրցամաքային մասի ողջ ափին, ինչպես նաև Թայվանի շուրջ մի քանի շրջաններում զորավարժությունների մի ամբողջ շարք անցկացնելու մասին: Ընդ որում, զորավարժությունների նշված գոտիներից երեքը գտնվում են այն ջրատարածքների վրա, որոնք Թայվանը համարում է իր տարածքային ջրերը: Նման շրջաններից մեկը հայտնվել է հարավարևմտյան ափին գտնվող կղզու խոշորագույն նավահանգստից՝ Հաոսյունից 20 կմ հեռավորության վրա: