ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա պատվիրակության ինքնաթիռը օդ է բարձրացել Թայբեյի օդանավակայանից՝ ուղևորվելով Հարավային Կորեա։ Փելոսիի այցը Թայվան տևել է 19 ժամ 20 րոպե։ Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն էր կղզի 1997 թվականից ի վեր։
Armenia Todаy-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեքշաբթի երեկոյան Թայբեյի օդանավակայանում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղեկցող ինքնաթիռի վայրէջքից հետո Չինաստանը հայտարարել է մայրցամաքային մասի ողջ ափին, ինչպես նաև Թայվանի շուրջ մի քանի շրջաններում զորավարժություններ անցկացնելու մասին: