Եվրամիությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
«ԵՄ – ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ վայրերում», – ասված է հայտարարության մեջ:
Միության ներկայացուցիչն ընդգծել է, որ «չափազանց կարևոր է հասնել ապաէսկալացման, լիովին պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համաձայնեցված լուծումներ գտնելու համար»:
Նշվում է, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է լարվածության հաղթահարմանն աջակցելուն և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը իր մասնակցության շարունակմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմը 2 զոհի և 14 վիրավորների մասին է հաղորդել։