Սպորտային հագուստի և աքսեսուարների գերմանական արտադրող «Adidas»-ը գնահատել է Ռուսաստանում իր գործունեության կասեցման հետևանքով արձանագրված ֆինանսական կորուստները։ Ընկերությունն ավելի քան 100 մլն եվրո կորուստ է ունեցել։
Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մաիսն հաղորդվում է ընկերության առաջին կիսամյակի հաշվետվությունում: «Adidas»-ը մարտի 9-ին հայտնել էր, որ դադարեցնում է ՌԴ-ում իր կայքի և հավելվածի աշխատանքը, ինչպես նաև փակում է խանութները։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային բազմաթիվ բրենդներ հայտարարել են ՌԴ-ից հեռանալու մասին։
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...