Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել չեչեն մարտիկների մարտական վաստակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում և ընդգծել է նրանց ներդրումը ԼԺՀ-ի ազատագրման գործում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր Պուտինի և Կադիրովի հանդիպման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, որտեղ քննարկվել է Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացումը:
«Մեր հանդիպման առանձին մասը նվիրված էր Չեչնիայի Հանրապետության մարտիկներին, որոնք Դոնբասում կատարում էին գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը։ Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրել է նրանց փոխանցել երախտագիտության ջերմ խոսքեր: Նախագահը բարձր է գնահատել նրանց մարտական վաստակը և ընդգծել նրանց ավանդը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման գործում»,-Telegram-ալիքում գրել է Կադիրովը: