Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերությունը Ուկրաինայում հողատարածք է ձեռք բերել՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար։
Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, փոխանցում է ТАСС – ը։ Նրա խոսքով՝ գործարանի արտադրած անօդաչուների վրա կօգտագործվեն ուկրաինական համալրող սարքեր, այդ թվում՝ շարժիչներ, պահեստային անիվներ և այլն:
Գործակալությունը նշում է, որ հուլիսի 19-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիաների, ավիացիոն և տիեզերական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագծին, որը թույլ կտա Ուկրաինայում կառուցել Bayraktar արտադրության և սպասարկման գործարան: