ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 9-ին կստորագրի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին նշված է Սպիտակ տան կայքում:
«Օրվա երկրորդ կեսին նախագահը հանդես կգա ելույթով և կստորագրի Ֆինլանդիայի Հանրապետության ու Շվեդիայի Թագավորության Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին արձանագրությունների վավերագրերը»,- ասված է հայտարարությունում:
Նախորդ շաբաթ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել՝ դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության մասին փաստաթղթերի վավերացման մասին: Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան՝ վավերացման ընթացակարգը կատարում է երկրի նախագահը, Սենատը դրան համաձայնություն է տալիս:
Բայդենն ավելի վաղ ողջունել էր Կոնգրեսի վերին պալատում քվեարկության արդյունքները: Մայիսի 18-ին Ստոկհոլմն ու Հելսինկին հայտ են ներկայացրել դաշինքի կազմում ընդգրկվելու համար, աակայն անդամակցության գործընթացն անմիջապես արգելափակել է Թուրքիան՝ այդ երկրներից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպություններին, Անկարային հանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ինչպես նաև չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման արգելքները:
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը հիմք է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարի շուրջ ուժեղացնել համագործակցությունը։ Թուրքիան ավելի վաղ արգելակել էր անդամակցության գործընթացը՝ մտահոգություն հայտնելով Ստոկհոլմի և Հելսինկիի աջակցության կապակցությամբ:
Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել Յոավ Գալանտին և նրա փոխարեն նշանակել Արտաքին գործերի նախարար Իսրայել...