Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև օգոստոսի 17-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։ Թռիչքները, մասնավորապես, ժամանակավորապես սահմանափակվում են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։
Գերատեսչությունը խորհուրդ է տվել ռուսական ավիաընկերություններին ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին։
Արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց․ Մասկ
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ AI-ը՝ արհեստական բանականությունը, կարող է իր ինտելեկտով գերազանցել մարդկանց։ «Ավելի...