Ռուսաստանը թույլ չի տա, որ Ուկրաինայի տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության «Bayraktar» գործարան կառուցվի։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:
«Կասկածում եմ, որ նրանք այդ ձեռնարկությունը կկառուցեն Ուկրաինայի տարածքում, քանի որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է ընթանում։ Ինչպե՞ս կարելի է կառուցել՝ հաշվի առնելով այն, որ մեզ հետ կռվելու համար տեխնիկա է արտադրելու։ Կարո՞ղ ենք սա թույլ տալ: Կարծում եմ, որ մենք դա թույլ չենք տա»,- ասել է նա։
Ցեկովի խոսքով, եթե շինարարությունն ավարտվի, տեխնիկայի արտադրությունը, որն այժմ Ուկրաինան օգտագործում է ռազմական գործողությունների ժամանակ, անհնար կլինի։ Ցեկովը հիշեցրել է, որ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանը ոչնչացնում է Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները։
«Դա կլինի ուկրաինական գործարան, ոչ թե թուրքական: Եվ եթե սա ուկրաինական է, ապա սա գործարան է, որը հարձակման թիրախ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է սենատորը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում սկսվել է թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության «Bayraktar» գործարանի շինարարությունը: