Թուրքիան դեմ է հանդես եկել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ձգձգմանը և Պենտագոնից պահանջում է հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Sabah-ին։
Թուրքիան ծրագրում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են նրա սպառազինության մեջ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ հույս ունի վերացնել Կոնգրեսի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու պատժամիջոցը։
Մինչդեռ ԱՄՆ կոնգրեսականների մի խումբ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի դեմ հայտարարություն է ստորագրել։
«Թուրքիան չի ցանկանում, որ այդ գործընթացը ձգձգվի։ Այդ պատճառով նա բանակցություններ է վարում Պենտագոնի հետ և պահանջում է, որ հարցը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին», – գրում է պարբերականը։