ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատերազմի եզրին է» Մոսկվայի և Պեկինի հետ, գրում է РИА Новости -ին:
«Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմի եզրին ենք գտնվում այն հարցերի շուրջ, որոնք մենք մասնակիորեն ստեղծել ենք՝ չունենալով որևէ պատկերացում այն մասին, թե ինչով դա կավարտվի կամ ինչի դա պետք է հանգեցնի»,-մեջբերում է գործակալությունը Քիսինջերի հարցազրույցը Wall Street Journal թերթին: Նա նշել է, որ «այն ամենը, ինչ կարելի է անել, դա լարվածություն չսրել և տարբերակներ որոնելն է, իսկ դրա համար պետք է ինչ – որ նպատակ լինի»:
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Քիսինջերը նշել է, որ նախկինում այդ երկրի համար «լավագույն դեր» էր համարում «Ֆինլանդիայի նման մի բան» լինելը, որը ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում: Այժմ՝ ՌԴ-ի կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով, նա «կարծում է, որ, այսպես թե այնպես, պաշտոնապես, թե ոչ, Ուկրաինային դրանից հետո պետք է վերաբերվել որպես ՆԱՏՕ – ի անդամի»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանը, ապա, Քիսինջերի կարծիքով, Ռուսաստանին կպահպանի «Ղրիմը և Դոնբասի մի մասը»:
Ավելի վաղ, մայիսին, Քիսինջերը հայտարարել էր, որ Ուկրաինայի չեզոքությունը դեռևս կարող է դիտվել որպես հակամարտության կարգավորման վերջնական նպատակ, թեև դրա հնարավորությունները ավելի քիչ են, քան նախկինում: