Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփում ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է РИА Новости – ն՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքին։ Ավելի վաղ Գազիանթեպի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել էր, որ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, զոհվածների թվում կան նաև լրագրողներ:
A Haber հեռուստաալիքի տվյալներով՝ Տարսուս-Ադանա-Գազիանթեպ ավտոմայրուղու Նիզիպ հատվածում ուղևորատար ավտոբուսը բախվել է տարածաշրջանում կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաներին, ինչպես նաև «Իհլաս» լրատվական գործակալության ուղիղ եթերը հեռարձակող ավտոմեքենային: