Բուլղարիայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի ԵԱ-ում Հայաստանը ներկայացնող Վիգեն Նազարյանը հաղթող ճանաչվեց։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եզրափակիչ փուլում Նազարյանը գոտեմարտեց իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ և առավելության հասավ իր արդյունավետ հնարքի շնորհիվ` 1։1 հաշվով։ «Վիգեն Նազարյանը թրիլերային եզրափակչում դարձավ աշխարհի չեմպիոն»,-հայտնում են ֆեդերացիայից։