Թուրքիայում օգոստոսի 20-ին Մարդին նահանգում բեռնատարի վթարի հետևանքով 19 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«Մարդկանց թիվը, որոնք զոհվել են Դերիք նահանգում բեռնատարի վրա մխրճվելու հետևանքով, ցավոք, հասել է 19-ի։ Տուժածների թիվը 26 է, որոնցից 6 – ը ծանր վիճակում են», – գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը։
Նշվում է, որ ավելի վաղ նախարարը հայտնել էր 16 զոհերի մասին՝ հստակեցնելով, որ վթարի պատճառը բեռնատարի արգելակների խափանումն է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավ-արևելքում Գազիանթեփում ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել