Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է լրագրող Դարյա Դուգինայի սպանության բացահայտման մասին։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱԴԾ-ի հասարակական կապերի կենտրոնը, հատուկ ծառայությունը պարզել է, որ «հանցագործությունը պատրաստվել և կատարվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից», իսկ դրա կատարողը Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է՝ ծնված 1979 թվականին: Նշվում է, որ նա Ռուսաստան է ժամանել 2022 թվականի հուլիսի 23-ին։
«Սպանության օրը Վովկը և Շաբանը գտնվել են «Традиция» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր։ «Օգոստոսի 21 – ին Վովկը դստեր հետ Պսկովի մարզով մեկնել է Էստոնիա», – գործակալությունը մեջբերում է ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրությունը:
Ավելի ուշ իրավապահ մարմիններում հայտնել են, որ Նատալյա Վովկի նկատմամբ հետախուզում կհայտարարվի Ռուսաստանին հանձնելու նպատակով, գրում է գործակալությունը: ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրը ТАСС-ին հայտնել է նաև, որ Դարյա Դուգինայի սպանությունը մանրակրկիտ ծրագրվել էր միայն լրագրողուհու նկատմամբ, իսկ նրա հայրը՝ հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը, հետաքրքրություն չէր ներկայացնում ուկրաինական հատուկ ծառայությունների համար:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան, հասարակական գործիչ, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը: