Սերբիան Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնել շահավետ պայմանների շուրջ է պայմանավորվել
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սերբիայի նախագահը դիմել է նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա ապահովելու համար:
«Ադրբեջանական պետության ղեկավարն արձագանքել է այդ խնդրանքին՝ պատմելով Սերբիայի կողմից Ադրբեջանից շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնելու միջպետական համաձայնագրին հավանություն տալու մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, պետությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ քառորդ դարի ընթացքում Սերբիան և Ադրբեջանը լավ համագործակցություն են հաստատել, իսկ Բելգրադի և Բաքվի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը մտադիր է այսուհետ ևս շարունակել զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ՝ հիմնված բարեկամության և փոխըմբռնման վրա, նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանն ու Եվրամիությունը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: