Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինայի կազմ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Крымской платформы» շրջանակներում։
«Միջազգային իրավունքը հրահանգում է, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, որի անքակտելի մասն է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը կրիտիկական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության ու կայունության համար», – հայտարարել Է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ դա Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է, որին երկիրը որդեգրել է «առաջին օրվանից»:
Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականին։ Ուկրաինան հրաժարվում է ճանաչել Ղրիմի կորուստը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «Ղրիմի դեօկուպացիայի հարցերով խորհրդատվական խորհրդի» ստեղծման մասին։