Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հունաստանի ՌՕՈՒ-ն փորձել է որսալ թուրքական F-16 կործանիչները, որոնք առաջադրանքներ են կատարել Միջերկրական ծովի արևելյան մասում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Գերատեսչության տվյալներով՝ «հունական ինքնաթիռներին, որոնք որսալու փորձ են կատարել, ակնթարթային պատասխան է տրվել»։
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը միջադեպի հետ կապված տեղեկացրել է ՆԱՏՕ-ին, բացի այդ, երկրի ԱԳՆ է կանչվել Անկարայում հույն ռազմական կցորդը, որին բողոք է հայտնվել:
Ավելի վաղ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ կես տարվա ընթացքում Թուրքիան գրեթե 4000 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը: