Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում ստեղծված մշտական համատեղ մեխանիզմի առաջին նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին Ֆինլանդիայում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Մշտական համատեղ մեխանիզմի թուրքական պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը և փոխարտգործնախարար Սեդաթ Ունալը։
Նիստին քննարկվելու է 10 կետանոց համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել էր հունիսի 28-ին Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների միջև:
Մասնավորապես քննարկվելու է հայտարարության որոշ կետերի վերանայման հարցը: Խոսքն առաջին հերթին այն կետի մասին է, որով Շվեդիան ու Ֆինլանդիան Թուրքիայի կողմից հետապնդվող անձնանց պետք է արտահանձնեին թուրքական կողմին:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ: