Coca-Cola-ն Ռուսաստանում կփոխի անվանումը և հանդես կգա Добрый Kola ապրանքանիշով, հայտնել է արագ սննդի Теремок ցանցի հիմնադիր Միխայիլ Գոնչարովը։ Փոխանցում է Интерфакс-ը։
Ձեռնարկատերը ենթադրում է, որ թարմացված անունով կոլայի վաճառքը հիմնված կլինի Добрый հյութերի հանրաճանաչության վրա, որն արտադրվում է Мултон ընկերության կողմից, որն էլ պատկանում է Coca-Cola-ին:
Ավելի վաղ Coca-Cola-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ ընկերությունը կփոխի իր բիզնես ռազմավարությունը Ռուսաստանում՝ ի պատասխան շարունակվող աշխարհաքաղաքական ճգնաժամի։ Ռուսաստանում Coca-Cola HBC-ին են պատկանում զովացուցիչ ըմպելիքների և հյութերի արտադրության տասը գործարան։