Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է անում ճանաչել իր գաղութային անցյալի հետևանքները: Ինչպես հայտարարել է «РИА Новости»-ին՝ այս մասին նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը:
Գործակալությունը նշում է, որ թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ալժիր կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայում, Ռուսաստանում և Չինաստանում կան ցանցեր, որոնք ակտիվություն, իմպերիալիստական ծրագրեր են դրսևորում, հանդես են գալիս Ֆրանսիայի դեմ:
«Հուսով ենք, որ Ֆրանսիան մոտ ապագայում կկարողանա ճանաչել իր գաղութային անցյալի հետևանքները և չի փորձի խուսափել պատմական իրողություններից՝ ստվեր գցելով Թուրքիայի կամ որևէ այլ երկրի վրա », — ասված է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նաև ընդգծել են, որ Թուրքիայի հասցեին Ֆրանսիայի ղեկավարի մեղադրանքներն անթույլատրելի են: