Նիգերիայի իշխանություններն արգելել են գովազդում այլազգի, սպիտակամորթ մոդելների մասնակցությամբ նկարահանումները։ Ինչպես հաղորդում է The Times-ը, Նիգերիան առաջին երկիրն է, որը նման արգելք է սահմանում:
Կանոնը կսկսի գործել հոկտեմբերին։ Իշխանությունների որոշումը կայացվել է երկրի տաղանդների զարգացման քաղաքականության շրջանակներում։
«10-20 տարի առաջ գովազդային հոլովակների կեսում նկարահանվել են օտարերկրացիները, և կադրից դուրս բոլոր ձայները եղել են բրիտանական շեշտադրմամբ: Ցանկանում եք ասել, որ մենք չենք կարող գտնել տեղական դերասաններ»,- հայտարարել Է Նիգերիայի գովազդային գործակալությունների ասոցիացիայի նախագահ Սթիվ Բաբայեկոն:
Նրա խոսքով՝ նոր կանոնը համապատասխանում է Նիգերիայի ազգային շահերին: