Չեռնոգորիայում ընթացող պառկելու առաջնությունը հաղթել է 60 ժամ հորիզոնական դիրքում մնացած մասնակիցը, գրում է Daily Mirror-ը:
Ավանդական մրցումներն անցկացվում են Նիկշիչ քաղաքի մոտակայքում գտնվող Բրեզնա էթնո-գյուղում: Այս տարի առաջին օրվա ավարտին 9 մասնակիցներից 7-ը դուրս մնացին։ Արդյունքում հաղթեց Զարկո Պեյանովիչը։
«Դա հեշտ չէր, հավատացեք, ես նույնիսկ չշտապեցի», – կատակել է հաղթողը:
Տղամարդը շահել է 350 եվրո, ռաֆթինգ, ընթրիք երկուսի համար Պոդգորիցայի ռեստորանում և միջոցառման հովանավորներից մի շարք այլ մրցանակներ:
Պառկած մնալու մրցումների ռեկորդը սահմանվել էր անցյալ տարի։ Այն ժամանակ Դուբրավկա Աքշիչը պառկել է 117 ժամ, սակայն այդ ժամանակ մասնակիցներին թույլատրվում էր յուրաքանչյուր ութ ժամը մեկ զուգարան գնալ։