Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է Թուրքիայի պնդումները, թե Աթենքն Կրետե կղզում իբր գործի է դրել իր C-300 զենիթահրթիռային համակարգերը թուրքական F-16-ի դեմ:
«Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները Թուրքիայի ՊՆ – ից արտահոսքերը որակել են որպես «առասպելներ» և ասել, որ դրանք մեր երկրին թշնամական մթնոլորտ ստեղծելու Անկարայի ձախողված փորձի մի մասն են», – գրում է հունական newsbomb.gr կայքը։
Գործակալության տվյալներով՝ OPEN հեռուստաալիքը, հղում անելով ռազմական գերատեսչության աղբյուրներին, հայտնում է, որ թուրքերն այդ կերպ իրենց զայրույթն են արտահայտում ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսի՝ Հունաստանում գտնվելու ժամանակ արած հայտարարությունների կապակցությամբ:
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Հունաստանն իր C-300 ՀՕՊ համակարգերը գործարկել է Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներին հետապնդելու համար։