Գերմանիա Ստորին Սաքսոնիա նահանգում գտնվող Մեվլանա մզկիթը նեոնացիստների սպանության սպառնալիքով նամակ է ստացել, օգոստոսի 30-ին գրում է Yeni Safak-ը:
Նամակում, որը շաբաթ օրը սոցիալական ցանցերում տեղադրվել էր Ստորին Սաքսոնիայի Schura Niedersachsen մահմեդական ասոցիացիայի կողմից, գրված էր. «Մենք կսպանենք ձեզ բոլորիդ, թուրքեր»։
Ուղերձը նաև պարունակում է սվաստիկայի նացիստական խորհրդանիշը և ստորագրվել է «NSU 2.0» (գերմանական ծայրահեղ աջ ծայրահեղական կազմակերպություն «նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ»։
Թուրքական պարբերականը հիշեցրել է, որ չորս ամիս առաջ Մեվլանի մզկիթը դարձել է ևս մեկ իսլամաֆոբական հարձակման օբյեկտ: TRT-ի նորությունների համաձայն, Schura Niedersachsen – ը կոչ է արել գերմանական իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքների դեմ: