Թվում է, թե վաղուց Իլոն Մասկի և Twitter-ի մասին նորություններ չեն եղել: Օրերս հայտնի է դարձել, որ Իլոն Մասկը լրացուցիչ փաստարկ է գտել սոցցանցը չգնելու համար։ Դրա համար նրան օգնել է սոցիալական ցանցի նախկին աշխատակիցը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործարարի փաստաբանների հայտարարությունները։
Պյութեր Զատկոն՝ ծառայության անվտանգության նախկին ղեկավարը, հայտարարել է, որ հարթակը թույլ է տալիս օգտատերերի տվյալների անվտանգության ապահովման նկատմամբ ուշադրության «աղաղակող պակասը»: Նրա խոսքով՝ Twitter-ի սերվերների կեսում տեղադրված է հնացած ծրագրային ապահովում, իսկ ղեկավարները թաքցրել են հաքերների քանակի և տվյալների պաշտպանության բացակայության մասին իրական տվյալները: Ի դեպ, թոփ մենեջերին աշխատանքից հեռացրել են 2022-ին։
Իլոն Մասկի իրավաբանները շատ ուրախ են նման մեկնաբանությունների համար: Սակայն Twitter-ի ներկայացուցիչներն արդեն տվել են իրենց պատասխանը. նրանք հայտնել են, որ օրենքի տեսանկյունից բերված օրինակն ուժ չունի։ Այժմ Մասկը ցանկանում է, որ դատարանում որպես վկա երդման տակ ցուցմունք տա։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, այս գարնանը միլիարդատերը հայտարարել էր, որ մտադիր է գնել Twitter-ը։ Սակայն մի քանի ամիս անց գործարարը հրաժարվել է գործարքից այն պատճառով, որ սոցիալական ցանցի սեփականատերերը կեղծ հաշիվների մասին տեղեկություններ չեն տրամադրել։ Ի պատասխան Twitter-ի ներկայացուցիչները դատի են տվել միլիարդատիրոջը։