Հայդի Քլումը շարունակում է մեզ ուրախացնել իր տպավորիչ ելքերով։ Նախօրեին գերմանացի մոդելին նկատել են «Ամերիկայում տաղանդներ կան» հեռուստահաղորդման նկարահանման հարթակում։ Նա եղել է հրաշալի տրամադրությամբ։
Հայդին հանրությանը ներկայացել է ծավալուն թևքերով, արտահայտիչ լանջաբացվածքով և գոտիով սպիտակ զգեստով, որն ուշադրություն է հրավիրել նրա բարակ գոտկատեղին։ Բացի այդ, աստղը ավելացրել է անսովոր ակնոցներ զանգվածային շրջանակով և տոպրակի մեջ: Աուտֆիտի վերջնական հարվածն են դարձել կրունկներով սանդալներ։ Քլումը մազերը բաց է թողել և թեթև դիմահարդարում է արել:
Հիշեցնենք, որ Հայդին կարիերան սկսել է 18 տարեկանում։ Նա Մյունխենում գեղեցկության մրցույթի 25 հազար մասնակիցներից առաջ է անցել և պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ: Աստղը հրաժարվել է Դյուսելդորֆի դիզայնի քոլեջում սովորելուց՝ հօգուտ մոդելի կարիերայի և տեղափոխվել Նյու Յորք։