Մոսկվայում Միությունների տան Սյունազարդ դահլիճում տեղի է ունեցել Միխայիլ Գորբաչովի՝ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահի հոգեհանգստյան արարողությունը: Նա մահացել է օգոստոսի 30-ի երեկոյան՝ 91 տարեկան հասակում։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հրաժեշտի արարողությունից հետո Գորբաչովին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը:
Միությունների տան մուտքի մոտ հարյուրավոր մարդիկ սկսել են հավաքվել մինչ հրաժեշտի արարողությունը։ Շատերը եկել են ծաղիկներով։ Շենքի մոտ հերթ է գոյացել, որին սպասում էին հազարավոր մարդիկ։
Թեև հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվում է Նախագահի արարողակարգի ծառայությունը, դա պետական հուղարկավորություն չէ։ Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «այնտեղ կլինեն պետական հուղարկավորության տարրեր». պետությունը միայն կօգնի կազմակերպությանը և կապահովի պատվո պահակախմբին։