Կիևը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրողից քիմիական նյութերի փոշիացման սարքով սարքավորելու հնարավորություն է խնդրել, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը:
«Մեր տրամադրության տակ կա 2021 թվականի դեկտեմբերի 15 – ի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողին ուղղված Ուկրաինայի հարցման հաստատում՝ այդ ԱԹՍ-ն ավելի քան 20 լիտր տարողությամբ աէրոզոլների փոշիացման համակարգերով և մեխանիզմներով համալրելու հնարավորության մասին», – հայտարարել է Կիրիլովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի շահագրգռվածությունը անօդաչուների մատակարարման հարցում, որոնք հագեցած են առաքման և կենսաբանական զենքի կիրառման տեխնիկական միջոցներով, առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում: Նա հարց է տալիս, թե ինչ նպատակով է Ուկրաինան շահագրգռված նման միջոցներ ձեռք բերելու հարցում։