Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ժողովրդական միլիցիայի երկրորդ կորպուսը «Ահմատ» ստորաբաժանման հետ համատեղ լայնածավալ հարձակում է սկսել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ):
Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, Telegram-ի իր ալիքում հայտարարել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Այժմ «Ախմաթ» հատուկ նշանակության ջոկատը դաշնակից զորքերի հետ ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում և անխնա հարվածում թշնամուն»,-հայտնել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: