Կամչատկա թերակղզում Կլյուչեւսկայա Սոպկա հրաբուխ բարձրանալիս 6 զբոսաշրջիկ է զոհվել։ Ի սկզբանե հաղորդվել Էր հինգ զոհվածների մասին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ զբոսաշրջիկներից ևս մեկը մահացել է: Այս մասին հայտնել է TACC-ը:
Օգոստոսի 30-ին Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած 10 զբոսաշրջիկներից և Նովոսիբիրսկում գտնվող զբոսաշրջային ընկերության երկու զբոսավարներից բաղկացած խումբն սկսել է բարձրանալ Կլյուչեւսկոյե Սոպկա:
Նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին նրանցից 5-ը մահացել են՝ ընկնելով մոտ 4150 մետր բարձրությունից։ Զբոսավարներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել։
Պաշտոնական աղբյուրները նշել են, որ փրկարարական ինքնաթիռը կրկին մեկնել է դեպքի վայր:
Փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: