Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել Կանադայի կենտրոնական Սասկաչևան քաղաքում զինված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները երկուսն են, որոնց ինքնությունը հայտնի է՝ Դեմիեն Սանդերսոն և Մայլս Սանդերսոն: Նրանք ճանապարհորդում են սև Nissan Rogue-ով, զինված են դանակներով:
Իրավապահ մարմինները ծանուցել են Սասկաչևանի բնակիչներին՝ պահանջելով «չհեռանալ ապահով վայրից, զգույշ լինել մարդկանց տներ ներս թողնելիս»։