Բալթիկ ծովում մասնավոր օդանավ է կործանվել։ Իսպանիայից Քյոլն թռչող փոքրիկ Cessna ինքնաթիռում չորս մարդ է եղել։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ մինչ անկումն օդանավի հետ կապը խզվել է, և գերմանական Tornado կործանիչներն օդ են բարձրացվել։ Փրկարարներն այժմ աշխատում են ենթադրյալ վթարի վայրում։ Նախնական տվյալներով՝ փրկվածներ չկան։
Աղզբյուրի տվյալներով՝ Cessna 551 ինքնաթիռն օդ է բարձրացել Իսպանիայի հարավից։ Թռիչքից մոտ կես ժամ անց պահպանել է մոտ 11 հազար մետր բարձրություն և ժամում մոտ 670 կիլոմետր արագություն։ Բալթիկ ծովի ուղղությամբ շարժվելիս ինքնաթիռը սկսել է դանդաղել և կորցնել բարձրությունը: