Իրանը ձերբակալել է բահայական կրոնական փոքրամասնության 12 անդամների՝ նրանց մեղադրելով Իսրայելի հետ կապերի մեջ, հայտնում է The New Arab-ը:
Իրանը նրանց համարում է «հերետիկոսներ» և հաճախ մեղադրում է Իսրայելի օգտին լրտեսության մեջ, քանի որ նրանց համաշխարհային կենտրոնակայանը գտնվում է Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայ քաղաքում:
«Մազանդարանի նահանգային հետախուզության տնօրինությունը նահանգի տարբեր քաղաքներում հայտնաբերել և ձերբակալել է բահայական սիոնիստական կազմակերպության 12 անդամների»,- ասվում է հայտարարությունում։
Իրանը, որտեղ շիա իսլամը պետական կրոն է, ճանաչում է փոքրամասնությունների կրոնները, ներառյալ քրիստոնեությունը, հուդայականությունը և զրադաշտականությունը, բայց ոչ բահայինը, որն Իրանում մոտ 300,000 հետևորդ ունի: