Նիդեռլանդների Հառլեմը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որտեղ բոլոր հասարակական վայրերում կարգելեն մսի և մսամթերքի գովազդը, հաղորդում է The Guardian-ը: Ինչպես կարծում են տեղի իշխանությունները, նման միջոցը կօգնի նվազեցնել անասնապահության ծանրաբեռնվածությունը շրջակա միջավայրի և կլիմայի վրա. հանուն անասնաբուծության հատվում են անտառները, իսկ անասնակեր աճեցնելու համար, որով սնվում են կենդանիները, օգտագործում են հողը և ջուրը աղտոտող պարարտանյութեր: Բացի այդ, անասուններ պահելը արդյունաբերական մասշտաբով մեծացնում է ջերմոցային գազերի արտանետումների քանակը։
Հարլեմը, որը գտնվում է Ամստերդամից արևմուտք, արգելք կսահմանեն 2024 թվականից: Միս արտադրողները չեն կարող գովազդել իրենց արտադրանքը ավտոբուսներում, հասարակական տրանսպորտի կանգառներում և հասարակական վայրերում: Մսի արդյունաբերության որոշ տեղական ներկայացուցիչներ արդեն սկսել են բողոքել, որ քաղաքապետարանը և նախաձեռնության հեղինակները «շատ հեռու են գնում՝ մարդկանց թելադրելով, թե ինչն է իրենց համար ավելի լավ»։
Քաղաքային խորհրդի անդամ Զիգգի Կլազեսը, որը պատասխանատու է նախագծի մշակման համար, պատմել է, որ չի լսել, որ որևէ մեկը նախկինում նման նախաձեռնությամբ հանդես գա: «Խոսքը այն մասին չէ, որ մարդիկ իրենց խոհանոցում թխում և տապակում են: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Եթե ուզում են շարունակել ուտել միս՝ լավ. բայց մենք չենք կարող ճանաչել կլիմայական ճգնաժամի առկայությունը և խրախուսել մարդկանց գնել ապրանքներ, որոնք խորացնում են այն և դրա առաջացման պատճառի մի մասն են կազմում»։