ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր չհայտարարված այցով ժամանել Է Կիև՝ քննարկելու ռազմական օգնության հարցը: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Բլինկինը մտադիր է քննարկել Ուկրաինային և հարևան պետություններին շուրջ 2,7 մլրդ դոլար հատկացնելու հարցը: Սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն Է Ուկրաինայի մայրաքաղաք՝ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր։
Associated Press գործակալությունը նշել է, որ Բլինկենը ժամանել է Ուկրաինա՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: