Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) օրենսդրական մակարդակով իրեն միջուկային պետություն է հռչակել, հայտնում է Ренхап-ը՝ վկայակոչելով Կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Հյուսիսային Կորեան նաև ընդգծել է, որ բանակցություններ չի վարելու ապամիջուկայնացման գործարքների շուրջ, քանի որ միջուկային զենք ունենալը նրա օրինական իրավունքն է։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
«Հյուսիսային Կորեան, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրների, չի կիսվի միջուկային տեխնոլոգիաներով, սարքավորումներով և դրանց արտադրության համար նյութերով։
Միջուկային ուժերը ենթարկվում են բացառապես Պետական խորհրդի նախագահին։ Միջուկային զենքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է Պետական խորհրդի նախագահին»,- ասվում է օրենքում։
Նախագծի համաձայն՝ երկիրը կպատասխանի միջուկային հարվածով իր վրա հարձակման կամ հարձակման վտանգի դեպքում։