Իրավահաջորդության խորհուրդը պաշտոնապես Չարլզ III-ին հռչակել է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր, հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ փաստաթուղթն ստորագրել են գահաժառանգ Ուելսի արքայազն Ուիլյամը, Կոնսորթ թագուհի Կամիլան, խորհրդի ղեկավար Պենի Մորդոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը և Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չարլզ III-ը որպես միապետ առաջին հեռուստաուղերձով դիմել է բրիտանացիներին։ Ելույթի ժամանակ նա ավագ որդուն՝ Ուիլյամին, հռչակել էր Ուելսի արքայազն։ Դիմելով ժողովրդին՝ նա երդվել է պահպանել «Բրիտանիայի հիմքում ընկած սահմանադրական սկզբունքները», ինչպես դա արեց Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդը «անսասան նվիրվածությամբ»:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։