Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
Թագուհին կհուղարկավորվի իր հոր՝ Ջորջ VI-ի հուշահամալիրում, որը Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռի մի մասն է։
Հիշատակի մատուռը կառուցվել է 1969 թվականին՝ թագավորի մահից 17 տարի անց, նրա աճյունը տեղափոխվել է այնտեղ, այնտեղ են թաղվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մայրը և քույրը՝ արքայադուստր Մարգարեթը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։